Իրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանին: Հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի եւ Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը Ankakh.com-ին հայտնել է, որ 16-ամյա դուստրը` Լիանան, Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից քիչ առաջ վիրավորվել է, եւ շտապ տեղափոխել են Բերդի հոսպիտալ: Վիրահատությունը բարեհաջող է անցել, գնդակը ոտքից հանել են, երեխայի վիճակը լավ է:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ կայքին հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով, անջատվել են գյուղի բոլոր լույսերը, մարդիկ պատսպարվել են տների առաջին հարկերում: Գյուղապետը նշել էր, որ տնից դուրս գալը ռիսկային է: Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծամասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝  Armenianow.com