ԿԺԴՀ-ի իշխանությունները ուրբաթ օրը Հարավային Կորեայի ղեկավարությանն ուղղված բաց նամակ են հրապարակել` փոխադարձ թշնամությունը դադարեցնելու կոչով, հայտնում է գործակալությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Փհենյանը ձգտում է հաշտության եւ միաբանության, որը թույլ կտա շարունակել երկխոսությունը եւ վերսկսել բազմակողմանի հարաբերությունները երկրների միջեւ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Agence France-Presse-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի օրը Փհենյանը Սեուլին կոչ էր արել կարգավորել երկկողմ հարաբերություններն` «առանց նախապաշարումների»:
Այդ հաղորդագրությունը հրապարակվել էր երեք օր անց, երբ Հարավային Կորեայի իշխանությունները հերքել էին ԿԺԴՀ-ի կոչը` ԱՄՆ-ի հետ փետրվարին նախատեսված համատեզ զորավարժություններից հրաժարվելու մասին: Ամենամյա այդ զորավարժությունները ԿԺԴՀ-ում համեմատել էին «միջուկային պատերազմ հայտարարելու» հետ:
ԿԺԴՀ-ն առաջարկում է հաշտություն Սեուլի կողմից զորավարժություններից հրաժարվելու դիմաց




























