ԿԺԴՀ իշխանությունները հայտարարել են, որ երկիրը պատրաստ է «առաջինը քայլեր ձեռնարկել՝ ուղղված Հարավի եւ Հյուսիսի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»: Այդ մասին հաղորդում է երկրի կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթը, որն արտահայտում է Կորեայի Աշխատանքայի կուսակցության կարծիքը: Բացի այդ, պարբերականը կոչ է անում Սեուլին հետեւել Փհենյանի օրինակին ու «նմանատիպ քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզում խաղաղության եւ հայրենիքի միավորման համար»:
«ԿԺԴՀ-ն վճռականորեն տրամադրված է համագործակցել հանուն միջկորեական հարաբերությունների կարգավորման»՝ հենվելով Պաշտպանության պետական կոմիտեի(ՊՊԿ) վերջին առաջարկությունների վրա, գրում է պարբերականը:
Փհենյանը կոչ է Սեուլին փոխադարձ հիմքի վրա ստեղծել բարենպաստ մթնոլորտ հաշտեցման ու համագործակցության համար, ասվում է ՊՊԿ հայտարարության մեջ, որը գլխավորում է Կիմ Չեն Ինը: ԿԺԴՀ-ն առաջարկել է Հարավային Կորեային հունվարի 30-ից սկսած «գործնական միջոցների դիմել այս ուղղությամբ, հրաժարվել միմյանց հանդեպ թշնամական գործողություններից, այդ թվում նաեւ ռազմական»: ԿԺԴՀ-ում մասնավորապես համարում են, որ հարավկորեական իշխանությունները պետք է «քաղաքական որոշում» ընդունեն ԱՄՆ-ի հետ համատեղ Key Resolve եւ Foal Eagle զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փհենյանում ենթադրում են, որ Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերությունների կարգավորման համար գործնական միջոցների իրականացումը թույլ կտա «կանխել միջուկային աղետը Կորեական թերակղզում»:
Սակայն Հարավային Կորեան մերժել է ԿԺԴՀ առաջարկը ԱՄՆ-ի հետ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ, որոնք տեղական լրատվամիջոցները ավանդաբար անվանում են «փորձեր ԿԺԴՀ հետ միջուկային պատերազմից առաջ»:





























