ԱՄՆ-ում ձերբակալվել է «Բոնանո» կլանի անդամ Վինսենթ Ասարոն, որը կասկածվում է 35 տարի առաջ Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանի պահեստից խոշոր քանակությամբ գումարի եւ թանկարժեք զարդերի գողության մասնակցության մեջ:

1978թ. դեկտեմբերի 11-ին անհայտ անձինք Lufthansa ավիաընկերութան բեռների սպասասրահից առեւանգել էին 5 միլիոն դոլար կանխիկ գումար, ինչպես նաեւ 900 հազար դոլար արժողությամբ  թանկարժեք զարդեր: Այդ կողոպուտն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշորն էր եւ անմահացվել է Մարտին Սկորսեզեի «Ուրախ տղաները» (կամ` Փառավոր տղաները) ֆիլմում: Հաշվի առնելով գնաճը` այժմ ավարի արժեքը կկազմեր 20 միլիոն դոլար: Ոստիկանությունն այդպես էլ չէր բացահայտել կողոպուտը: 78-ամյա Ասարոյի հետ ձերբակալել էին նաեւ նրա որդուն եւ մաֆիոզ կլանի եւս երեք անդամի:

Սպասվում է, որ մի քանի ժամ անց նրանք կկանգնեն Նյու Յորքի դատարանի առաջ: Նրանց մեղադրանքներ է ներկայացվել սպանությունների, թալանի, դրամաշորթության եւ այլ հանցագործություններ կատարելու մեջ, սակայն 1978թ. կողոպուտին մասնակցելու մեջ կասկածվում է միայն Ասարոն: Ավելի վաղ այդ գործով ձերբակալվել էր միայն մեկ մարդ` օդանավակայանի աշխատակից Լուիս Վերները, որը կասկածվում է հանցագործներին սպասասրահ ներթափանցելուն օգնելու մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: