Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի Ոփյան փողոցում՝ երկհարկանի բնակելի շինությունում, հունվարի 23-ին, ժամը 19:40-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնկոյան փողոցի 1/12 հասցեում: Այրվել է տանիքը, պատերը՝ մասամբ (ընդհանուր՝ 150քմ):




























