Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում, հունվարի 23-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Օպել-Վեկտրա» մակնիշի 20 LT 338 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Օ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչից ուղեւորներ Ա. Ա.-ը (ծնվ.1990թ.) եւ Ն. Հ.-ը (ծնվ.1989թ.) տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: