Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 23-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, ներսում կա 1,5տ. երեխա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ 1,5 տարեկան Դ. Ս.-ին անվնաս հանձնել ծնողներին: