Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ եւ քննարկել Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրի եւ սպառնալիքների գնահատման առնչվող հարցերը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները շարունակական դարձնելու եւ ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջեւ ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաեւ սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներն ստանալու վերաբերյալ:
ՊՆ-ում քննարկել են Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրի եւ սպառնալիք
Հասանելի է
englishՏեղադրություն




























