Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը դեռ հանգստանում է, ապաքինվում, բայց մտադիր է շարունակել աշխատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Շահբազյանը:

Նա նշեց, որ իրեն լավ է զգում, առողջական խնդիրներով է զբաղվում, ապաքինվում է տնային պայմաններում: «Կաշխատեմ, հո՞մ չեմ մնա, ժամանակը ցույց կտա, թե որտեզ: Չեմ կարող ասել՝ կվերադառնա իրավապահ համակարգ, թե ոչ, տարբեր տեղերից առաջարկներ կան, բայց այժմ անցել եմ վաստակած թոշակի»,-ասաց Շիրակի մարզի նախկին դատախազը:

Նա նաեւ նշեց, որ հետեւում է Գյումրիում ընթացող դեպքերին, լրատվամիջոցներից տեղեկանում է: Հարցին, թե Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի պաշտոնանկությունը կապված է Վարդան Ղուկասյանի որդու «վերջին արարքների» հետ, նախկին դատախազը նպատակահարմար գտավ կարծիք չհայտնել՝ հավելելով, որ ճիշտ կլինի այդ հարցերի պատասխանը ստանալ նրա վերադասից:

Ինչ վերաբերում է իրենց փոխարինողին, ապա Կարեն Շահբազյանը մամուլից տեղեկանում է նաեւ նրա գործունեության մասին: Հարցին, թե ձեզնից լավ է աշխատում, նա այսպես պատասխանեց. «Պարզ չի, որ փոխարինող է գալիս, ավելի լավ պետք է աշխատի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աշխատանքից ազատվել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Այնուհետեւ նրա փոխարեն նշանակվել էր  առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից