Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանները հետեւելու են ռուսական բանակում բանակային ոչ կանոնադրային հարաբերություններն: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետ Իգոր Սիդորկեւիչը:

«Մենք պայքարելու ենք դրա դեմ, քանի որ ցանկանում են ԶՈւ-ում այնպիսի կարգ ու կանոն հաստատել, որպեսզի մայրերը չվախենան իրենց զավակներին բանակ ուղարկելուց»,-հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով «Ռոսիա 24»-ը:

Սիդորկեւիչը նշել է, որ արձանագրելու են բոլոր ահազանգերը ու դրանց համարժեք պատասխան է տրվելու: