Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի աշխարհի չեմպիոն 12-ամյա Արամ Հակոբյանին: Իմաստուն խաղի պատանի չեմպիոնն իր հաղթանակը գրանցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2013-ի դեկտեմբերին անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի եւ հյուրընկալության համար՝ Արամ Հակոբյանը խոստացել է զարգացնել հաջողությունն ու միշտ բարձր պահել Երեւանի պատիվը՝ նորանոր հաղթանակներ գրանցելով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով շախմատի 12-ամյա աշխարհի չեմպիոնին եւ նրա մարզչին՝ Արարատ Սանթրյանին, մաղթել է մարզական նոր նվաճումներ եւ իր պատրաստակամությունն է հայտնել ըստ ամենայնի աջակցել պատանու մարզական հաջողությունների զարգացմանը: