Բուժծառայության զարգացումը առաջնայնությունների թվում է: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի  24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ կառույցի զարգացումը տեղում չի դոփում, կադրային փոփոխություններ են իրականացվել, ընդունվել է զարգացման ծրագիր, անցկացվում են հոսպիտալներում պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ: «Ուշադրության կենտրոնում է բուժանյութերով ապահովումը»,-հավելել է նախարարը:

Ինչպես Սեյրան Օհանյանն է ընդգծել, հաշվի առնելով նախկինում ու հիմա հիվանդությունների արդյունքներում զինվորների մահացության դեպքերը, լուրջ պրոֆիլակտիկ միջոցառումներ են անցկացվում: Այսօր կկայանա առողջապահության նախարարի հետ խորհրդակցություն: «Ցանկանում եմ նշել, որ բժիշկների կարծիքով հիվանդությունները, որոնք հանգեցրել են զինվորների մահվան, կայծակնային բնույթ էին կրում եւ նման դեպքերում բժշկությունն անզոր է»,-ընդգծել է Օհանյանը, հավելելով, որ դիտարկվում է միասնական մարմնի ստեղծում: «Սակայն բացթողումներ կան ու պատիժն իրեն սպասել չի տալիս»,-վստահեցրել է նախարարը: