Աֆղանական Լագման համայնքում հունվարի քսաներեքին սպանել են կրիկետի հինգ խաղացողներին:
Հաղորդվում է, որ զինված տղամարդը մոտոցիկլետով մոտեցել է դաշտին, որտեղ ընթանում էր խաղը ու սկսել է կրակել: Նրան հաջողվել է փախուստի դիմել, փոխանցում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով՝ Associated Press-ը:
Հարձակման համար պատասխանատվությունը առայժմ ոչ ոք իր վրա չի վերցրել, սակայն, իշխանությունների տվյալներով՝ դրա հետեւում կարող է կանգնած լինել «Թալիբանը»:
Նշվում է, որ Աֆղանստանում իսլամիստական շարժման կառավարման տարիներին արգելված էին սպորտային խաղերը ու հանրային տոնակատարությունները:




























