ԱՄՆ-ում Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է «պոռնովրիժառուների» համար կայքի ստեղծող Հանթեր Մուրին եւ նրա օգնական Չարլզ Էվենսին՝ համակարգչային հանցագործությունների մեղադրանքով:
Մուրին, ով հայտնի է որպես «ինտերնետի ամենաատելի օգտատեր», մեղադրանք է առաջադրվել:
Մուրը կայք էր ստեղծել, որտեղ հրապարակում էր մարդկանց մերկ նկարներ՝ առանց վերջիններիս համաձայնության, նաեւ նշում էր այդ անձանց հաշիվների հիպերհղումները: Մուրը գումար էր վճարում Էվենսին՝ մարդկանց էլեկտրոնային փոստը կոտրելու համար: Մուրի զոհերը տարիներ շարունակ պայքարում էին նրա ձերբակալության համար, հայտնում է The Time-ը:
Քալիֆորնիայի Կենտրոնական շրջանի դատարանը Մուրին եւ Էվենսին 15 կետով մեղադրանք է առաջադրել: Քալիֆորնիայում հոկտեմբերի 1-ին ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է առանց օգտատիրո համաձայնության նրա նկարը զետեղել համացանցում: Պատճառը «պոռնովրեժն» էր, երբ մարդիկ զետեղում էին նախկին սիրելիների մերկ նկարները՝ նրանցից վրեժ լուծելու համար:




























