Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության որոշումը նրա ինքնիշխան իրավունքն է: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:
«Որոշումը կայացվել է՝ ելնելով երկրի շահերից: Հնդկաստանը, լինելով Մաքսային Միության անդամ երկրների մեծ մասի բարեկամը, հետաքրքրություն է ցուցաբերել քննարկել կազմակերպության հետ համագործակցության պայմանագիրը»,- ասել է դեսպանը:
Միեւնույն ժամանակ դիվանագետը ընդգծել է, թե ասվածը պետք չէ համարել ՄՄ-ին Հնդկաստանի անդամակցության ցանկություն: Նա նշել է, որ Հնդկաստանի վարչապետի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում կողմերը հայտարարել են համագործակցության պայմանագրի ուսումնասիրման համար աշխատանքային խումբ ստեղծելու մտադրության մասին:




























