Թուրքիայի Քըրըքքալե քաղաքի շենքերից մեկի տանիքից կախված եւ փրկվել ցանկացող շանը փրկել են քաղաքացիները։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Քըրըքքալեի շենքերից մեկի տանիքում բնակիչները մեկի շունը առաջ է եկել եւ ընկել տանիքից՝ կախված մնալով իր շղթայից։
Քաղաքացիները նկատել են իրավիճակը եւ փորձել գտնել տան տիրոջը, սակայն չգտնելով՝ կոտրել են տանիքի դուռը՝ փրկելով մոտ 30 րոպե կախված մնացած շանը։
Շանը փրկած քաղաքացիներից 29-ամյա Գյոքհանը նշել է, թե փողոցով անցնելիս տեսել էր կախված շանը եւ անմիջապես անցել էր նրան փրկելու գործին։




























