Թուրքիայում ամուսինը կնոջը հոսանքահարելով է սպանել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Հուզուր էվլերի կոչվող թաղամասում 29-ամյա Վեյսի Թուրանը կնոջն սպանել է հոսանքահարելու միջոցով։
Հայտնի է դարձել, որ ամուսինը քնած կնոջ մարմինը եռաֆազ հոսանքալարով է փաթաթել եւ հոսանքահարելով սպանել է նրան։
Կինը հոսանքը միանալուց հետո անմիջապես մահացել է։ Դեպքի վայր մեկնած իրավապահները ձերբակալել են ամուսնուն։
Նշվում է, թե կնոջն սպանելու նման տարբերակ Թուրքիայում առաջին անգամ են կիրառել։




























