Կիեւի երկու դատարաններ կալանավորել են Գրուշեւսկի փողոցի եւ «Դինամո» մարզադաշտի հարեւանությամբ զանգվածային խռովություններում կասկածվող 12 ակտիվիստի:
«Ըստ քննության նյութերի` նշված անձինք անմիջականորեն մասնակցել են «Դինամո» մարզադաշտի հարեւանությամբ զանգվածային խռովություններին, որոնք ուղեկցվել են բռնությամբ, հրդեհով, իշխանության ներկայացուցիչներին դիմադրելով: Տղամարդիկ կասկածվում են Ուկրաինայի ՔՕ-ի 294-րդ հոդվածին համապատասխան քրեական հանցագործություն կատարելու մեջ՝«զանգվածային խռովություններ», - ասված է դատախազության հայտարարությունում:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել էր, որ Կիեւի կենտրոնում ցույցերի ընթացքում ձերբակալված մարդկանց, այդ թվում նաեւ ծայրահեղականների նկատմամբ, որոնք ծանր հանցագործություններ չեն կատարել, խորհրդարանում համաներում կիրառելու վերաբերյալ օրենքի ընդունումից հետո բոլորն ազատ են արձակվելու: Այդ հարցում նախագահը համաձայնության էր եկել ընդդիմության հետ, հայտնում է ԼԳԱ-ն:




























