«168 ժամ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունն» այսքան տարի Քոչարյանի խաղն են խաղացել», «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ վերոնշյալ քաղաքական չորս ուժերը կօգնեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` վերադառնալ քաղաքականություն:
«Չեմ կասկածում, որ կօգնեն: Մի քիչ քաղաքական հոտառություն ունեցողը կհասկանա, թե ինչի՞ պիտի նման բան անեն, նրանք բոլորն էլ այսքան տարի Քոչարյանի խաղն են խաղացել: Նրանք բոլորն էլ` ի դեմս Քոչարյանի, Ռուսաստանի խաղն են խաղում»,- ասել է նա: Ս. Միքայելյանը չի բացառել, որ Ռ. Քոչարյանը ոչ իշխանական ուժերի միասնական թեկնածու դառնալու ցանկություն ունի. «Այս երկրում ամեն ինչ հնարավոր է: Պարզապես մենք պետք է զգույշ լինենք եւ ուշադիր, որ թույլ չտանք Քոչարյանի կարգի մարդկանց` մոտ գալ իշխանությանը»: Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանի հետ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճը «ներիշխանական խաղերի արդյունք է, ուրիշ ոչինչ, դա հերթական բլեֆ է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























