ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի համալսարանում հրաձգության հետեւանքով ուսանող է զոհվել:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13:30-ին` Օրինջբերգ քաղաքի հանրակացարանի մերձակայքում: Պատանին ստացված վնասվածքներից մի քանի ժամ անց վախճանվել է: Համալսաանի ղեկավարը ցավակցել է զոհվածի հարազատներին եւ ընկերներին: Զոհի անունը չի հաղորդվում:
Կրակողների դրդապատճառներն անհայտ են: Ներկայումս ոստիկանությունը փնտրում է չորս կասկածյալների, որոնց ինքնությունը դեռ չի ճշտվել, հայտնում է rbc-ն` վկայակոչելով Reuters-ը:
Հարավային Կարոլինայի համալսարանը ԱՄՆ-ի հնագույն բուհերից է, որտեղ կրթություն են ստացել սեւամորթ ամերիկացիները: Ներկայումս այնտեղ սովորում է 3 հազար 200 ուսանող:




























