Արդեն հինգ օր է, ինչ անհետացել է 74-ամյա Էդիկ Մադյանը: Նրա որդին՝ Մարտինը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամեն օր տարբեր զանգեր են ստանում, հորը տեսնողներ են լինում, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել:

Վերջին անգամ Էդիկ Մադյանին տեսել են «Մալիբու» սրճարանի հարակից այգում, դրանից առաջ՝ Արաբկիրում՝ շուկայի դիմաց, ավելի վաղ՝ թիվ 37 ավտոբուսի մեջ: Մարտին Մադյանն ասաց, որ ամբողջ գյուղն այստեղ է եւ որոնում են հորը:

Նշենք, որ Տավուշի մարզ, Այգեձոր գյուղի բնակիչ, 1940թ-ին ծնված Էդիկ Մադյանն հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելիի 6-րդ հիվանդանոցից, կորել է: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված: Տեսնողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 093 98 83 82, 093 13 11 74 հեռախոսահամարներով: