Հունվարի 24-ին, ժամը19.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Նանսենի փողոցի այգու սկզբնամասում, թփերի տակ, զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողները նշված վայրում հայտնաբերել են մեկփողանի կարճափող հրացան, «Վալտեր» տիպի գազային ատրճանակ, իտալական արտադրության թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 6 պահունակ, մոտ 2 կգ «Ամոնալ», մոտ 2 կգ «Տրոտիլ» եւ տարբեր տրամաչափի 1.805 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: