Հունվարի 24-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արամ Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 22-ից հետախուզվում էր ծեծի եւ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքներով: