Հունվարի 24-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: