Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Կենտրոնական Ճավա նահանգի Կեբոմեն քաղաքից 104 կմ դեպի հարավ-արեւմուտք: Օջախը գտնվել է Հնդկական օվկիանոսում` 48 կմ խորությունում:
Հաղորդվում է, որ Ճավայի հարավային ափերի ցնցումները զգացվել են Ինդոնեզիայի գլխավոր Ճավա կղզու ողջ տարածքում եւ նույնիսկ հարեւան Բալի կղզում:
Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդում դեռ չի ստացվել: Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում նույնպես չի եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























