44-ամյա   Ավագ  Գրիգորյանը նախկին ընկերուհուն սպառնացել է իր կողմից արված նրա մերկ լուսանկարները տարածել, եթե վերջինս 3 հազար դոլար չվճարի: Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

44-ամյա Ավագ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  նախկինում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված Մ.Մ.-ի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու կապակցությամբ, նրա մասին արատավորող տեղեկություններ, այն է ` մտերիմ եղած ժամանակահատվածում  իր կողմից կատարած Մ.Մ.-ի մերկ լուսանկարները ցուցադրել նրա ծնողներին եւ տարածել հասարակական վայրերում: Այդ  քայլին չգնալու համար նապահանջել է 3 հազար ԱՄՆ դոլար:

Քրեական գործ է հարուցվել  182   հոդվածի  2-րդ մասի   3.1 կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել հունվարի 24-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: