Արմավիրի բնակիչ, 39-ամյա Արթուր Գալստյանը փայտով ծեծել է կնոջը:
Դատական տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Հովհաննեսի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 00:30-ի սահմաններում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով ու փայտով հարվածներ է հասցրել իր կին Արմինե Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին:
Այսինքն` Արթուր Հովհաննեսի Գալստյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը:
Գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել հունվարի 22-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























