Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության գաղտների բացահայտող Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանում գտնվելու ընթացքում առաջին հեռուստահարցազրույցն է տվել, հաղորդում է գերմանական NDR հեռուստաընկերության կայքը:

Ինչպես ասվում է հեռուստաընկերության կայքում, ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը խիստ գաղտնի պայմաններում զրուցում էր լրագրող Հուբերթ Զեյփելի հետ: Հարցազրույցի ընթացքում Սնոուդենն, օրինակ, հայտարարել է, որ ԱԱԳ-ն նաեւ զբաղվում է արդյունաբերական լրտեսությամբ: «Եթե, օրինակ, կա տեղեկություն, Siemens-ի մասին, որը կապ չունի ազգային անվտանգության հարցերի հետ, նրանք միեւնույնն է օգտագործում են այն»,- հայտարարել է հատուկ ծառայությունների նախկին աշխատալից: Սնոուդենը նաեւ խոստովանել է, որ իր մոտ գաղտնի փաստաթղթեր չկան: Նրա խոսքով՝ բոլոր փաստաթղթերը տվել է լրագրողներին: Հարցազրույց ամբողջական տարբերակով կհայտնվի NDR հեռուստաալիքի եթերում կիրակի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: