Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 25-ին, ժամը 23.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 MP 824 համարանիշի ավտոմեքենան կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել տակով անցնող Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի վրա:
Վթարի հետեւանքով մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորներ` 22-ամյա Վ. Ա.-ն եւ Վ. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 30-ամյա Կ. Հ.-ին, ով նույնպես տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Բժիշկները Կ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ.Ա.-ինը եւ Վ.Հ.-ինը` միջին ծանրության:




























