Ուկրաինայի Իվանովո-Ֆրանկովսկի եւ Տերնոպոլի մարզերում որոշում է կայացվել արգելել իրենց տարածքում իշխող Ռեգիոնների կուսակցության եւ Ուկրաինայի Կոմկուսի գործունեությունն ու խորհրդանիշների կիրառումը:
«Իվանովո-Ֆրանկովսկի մարզային խորհուրդը որոշել է արգելել իրենց տարածքում իշխող Ռեգիոնների կուսակցության եւ Ուկրաինայի Կոմկուսի գործունեությունն ու խորհրդանիշների կիրառումը որպես ազգային շահերին հակասող եւ Ուկրաինայի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ոտնահարող»,-ասված է որոշման մեջ, հաղորդում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը:
Նմանատիպ որոշում են կայացրել նաեւ Տերնոպոլի տեղական պատգամավորները: Այդ որոշման օգտին քվեարկել են 83 պատգամավորներից 76-ը, մյուսները չեն քվեարկել:




























