Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 08.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Վարդաբլուր գյուղի գյուղապետարանի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.35-ին, մարվել` 09.45-ին:

Պարզվել է, որ գյուղապետարանի երկրորդ հարկում` աշխատասենյակներից մեկում, այրվել են 4 քմ մանրահատակ եւ գույքը` մասնակի: