Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Լոռի Բերդ գյուղի Անդրանիկի 6-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.37-ի, մարվել՝ 05.45-ին:
Այրվել է Հ.Ասրյանին պատկանող անասնագոմի (80 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ) եւ 50 հակ պահեստավորված անասնակեր:




























