Մոտ 49 մարդ է զոհվել Եգիպտոսում ոստիկանության եւ «Մահմեդական եղբայրներ» շարժման կողմնակիցների միջեւ բախումների ժամանակ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ հաղորդում էին 29 զոհերի մասին, սակայն զոհերի ու տուժածների թվի մասին հստակ տեղեկություն չկար:
Եգիպտոսում բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները փորձել են թույլ չտակ «Մահմեդական եղբայրների» խաղաղ երթն ու ցուցարարների դեմ օգտագործել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ ու նույնիսկ հրազեն:
Հազարավոր մարդկանց մասնակցությամբ երթը նվիրված է 2011թ.-ի եգիպտական հեղափոխության երրորդ տարելիցին, որի հետեւանքով նախագահի պաշտոնից հեռացվեց հոսնի Մուբարաքը: Կիրակի օրվա դրությամբ իրավապահները ձերբակալել են երթի 1079 մասնակցի, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, Կահիրեի տարբեր շրջաններում շաբաթ օեւը հինգ պայթյուն է տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ծայրահեղական խմբավորումը:




























