ԿԺԴՀ առաջնորդի նախկինում մահապատժի ենթարկված Չան Սոն Թհեկի ողջ ընտանիքը ոչնչացվել է Կիմ Չեն Ինի հրամանով, կիրակի հաղորդել է Ռենհափ գործակալությունը՝ վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներին:
«ԿԺԴՀ առաջին գերագույն ղեկավար Կիմ Չեն Ինի հրամանով զանգվածային մահապատժի են ենթարկվել Չան Սոն Թհեկի ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում նաեւ փոքր երեխաները»,- հաղորդում է աղբյուրը, ով տեղեկացված է Հյուսասիային Կորեայում տիրող իրավիճակից:
Գործակալության տվյալներով՝ Չան Սոն Թհեկի ավագ քույր Չան Գե Սունն ամուսնու՝ Կուբայում ԿԺԴՀ դեսպան Չոն Են Չժինի հետ, ինչպես նաեւ զարմիկ Չան Սոն Թհեկը, Մալազիայում ԿԺԴՀ դեսպան Չան Են Չխոլը 20-ամյա որդիների՝ Տե Ռենի ու Տե Ունի հետ հետ էին կանչվել Փհենյան անցյալ տարի դեկտեմբերին ու մահապատժի էին ենթարկվել:
Չան Սոն Թհեկի երկու եղբայրներն էլ ավելի վաղ մահացել էին հիվանդություններից, ուստի զանգվածային ոչնչացման են ենթարկվել նրա քույրերի ընտանիքները, այդ թվում մանկահասակ թոռները: Ինչպես հաղորդում է գործակալությունը, Չան Սոն Թհեկի ընտանիքի անդամները, ովքեր իշխանություններին դիմադրություն են ցույց տվել, գնդակահարվել են տան դիմաց հարեւանների աչքի առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ընդ որում մահապատժից խուսափել են այն կանայք, ովքեր արյունակցական կապ չեն ունեցել առաջնորդի հորաքրոջ ամուսնու հետ: Կնոջը՝ Չան Են Չխոլին հարկադրել են ամուսնալուծվել ու ընտանիքի հետ ուղարկել են Հյուսիսային Կորեայի առանձին շրջանում գտնվող ճամբար:




























