«Բատկիվշչինայի» խորհրդարանական առաջնորդ Արսենի Յացենյուկը համոզված է, որ չի կարող ինքնուրույն մերժել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկը գլխավորել երկրի կառավարությունը: «Մենք չենք մերժում առաջարկը, սակայն չենք էլ ընդունում: Մենք լուրջ խորհրդակցություն կանցկացնենք ընդդիմադիր երեք ուժերի մակարդակում: Դա մեր համատեղ որոշումն է: Մենք կընդունենք այն»,- հայտարարել է նա:

Յացենյուկը նաեւ հայտնում է, որ լսում է ժողովրդին ու չի ցանկանում երկրում տիրող իրավիճակի պատասխանատվությունը կիսել իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ Յանուկովիչն առաջարկել է Յացենյուկին վարչապետի պաշտոնը: Նախագահը ցանկանում է ստեղծել ազգային միասնության կառավարություն, հաղորդում է TCH-ը: