Գերմանիայի պաշտպանության նոր նախարարը հայտարարել է, որ իր երկիրը ավելի ակտիվ մասնակցություն կունենա արտասահմանում ռազմական գործողություններին: Spiegel ամսագրին տված հարցազրույցում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ Գերմանիան չի կարող կողմ կանգնել, երբ խոսքը զանգվածային սպանությունների ու բռնաբարությունների մասին է:

Որպես օրինակ, որտեղ կարող են ուղարկվել գերմանական զորքերը, նա նշել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, որտեղ հակամարտություն է ծագել քրիստոնյաների եւ մահմեդականների միջեռւ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին տարիներին Գերմանիան նախընտրել է չմասնակցել միջազգային ռազմական գործողություններին: Օրինակ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, Գերմանաին չի մասնակցել Լիբիայում ռազմական գործողություններին: