Հնդկաստանի ափերի մոտ զբոսաշրջիկներով նավ է խորտակվել, առնվազն 21 մարդ զոհված է համարվում, եւս 13-ը փրկվել են:
Նավում ընդամենը 40 զբոսաշրջիկ է եղել, բոլորն էլ Հնդկաստանի քաղաքացիներ:
Այս պահին փրկարարական գործողությունը շարունակվում է: Նավի տեղատարողությունը 25 մարդ է, այն գերծանրաբեռնված էր: Նավը ճաքել էր, որից հետո սկսել է սուզվել, հայտնոմ է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով հնդկական լրատվամիջոցները:
Կղզիների իշխանություններն սկսել են քննել կատարվածի պատճառները: Նշվում է, որ նման դեպքերը Հնդկաստանում հաճախ են տեղի ունենում, քանի որ նավերն անվտանգության անհրաժեշտ ստուգումները չեն անցնում եւ հաճախ գերծանրաբեռնված են լինում:




























