Երեւանի Կիեւյան կամրջից այսօր՝ հունվարի 27-ին, ցած է նետվել մի քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Մաշտոցի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ ահազանգը ստացել են առավոտյան՝ ժամը 09.00-ի սահմաններում, սակայն դեպքի վայր մեկնելուն պես հայտնաբերվել է քաղաքացու դին:
Մահացածի ինքնությունը դեռ չի պարզվել, քանի որ անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չի հայտնաբերվել նրա մոտ: Ոստիկանությունցի հայտնեցին, որ նա մոտ 65-70 տարեկան տղամարդ է: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























