Ղարաբաղի կարգավորման հարցով միջնորդների «հավասարակշռված» արտահայտությունները հանցակցություն են Ադրբեջանի ավերիչ քաղաքականությանը: Այս մասին հունվարի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա` իրենց վերջին հայտարարության մեջ ՄԽ-ի համանախագահները, ցավոք, ճիշտ գնահատականներ չեն տալիս սահմանում կատարվող իրադարձություններին: Ըստ Մանոյանի` անհրաժեշտ է, որպեսզի համանախագահները պարզ գնահատական տան կատարվածին եւ այլեւս չթաքնվեին կեղծ «հավասարակշռության» ներքո:
Ըստ նրա` Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը եւ հայտարարությունները կարելի է զսպել, եթե ԼՂՀ-ն մասնակցի բանակցություններին` որպես ինքնուրույն կողմ:
Հայկական կողմն էլ չպետք է առանց ուշադրության թողնի սահմանին Ադրբեջանի կողմից հրահրվող միջադեպերը:




























