Ստամբուլի Ֆաթիհի շրջանում իրենց գրասենյակի բացումն իրականացնող «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամների դեմ հարձակում է տեղի ունեցել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ֆաթիհի շրջանում «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները նախընտրական  գրասենյակի բացման ժամանակ սկսել են վիճել դեռեւս անհայտ անձանց հետ։ Ավելի ուշ անհայտ անձիք հարձակվել են MHP-ի կուսակիցների դեմ, օգտագործել դանակներ, փայտեր եւ ատրճանակ։

Հարձակման հետեւանքով մահացել է կուսակցության անդամ Ջենգիզ Յուջելը։ Ատրճանակի կրակոցից վիրավորվել են 2, դանակով եւ քարերով հարձակումից՝ 4 հոգի։

Ավելի ուշ, ոստիկանները հայտնել են, թե հարձակման մեջ կասկածվող 4 հոգու ձերբակալել են։