2013թ. Ուկրաինայի պետական պարտքը աճել է 13,3% եւ կազմել 73,078 մլրդ դոլար, հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը:  Նախորդ տարվա դեկտեմբերին պարտքն աճել էր 4,335 մլրդ դոլարով կամ 6,31%-ով:

Դեկտեմբերի ընթացքում Ուկրաինայի ուղղակի եւ երաշխավորված պարտքն ավելացել էր 7% -ով` մինչեւ 300,025 միլիարդ գրիվնա` կամ  37,536 միլիարդ դոլար:  Դա պետական պարտքի 51,36% -ն է: Ներքին ուղղակի պարտքն աճել է 5,5% -ով` մինչեւ  284 միլիարդ գրիվնա` կամ  35,5 միլիարդ դոլար:

Ըստ փորձագետների` 2014թ. Ուկրաինային կպահանջվի 17,4 միլիարդ դոլար` արտաքին պարտքերը մարելու համար, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները: