Չպետք է մոռանալ, որ ոչ բոլոր քրդերն են մերձեցում ցանկանում Հայաստանի հետ: Այդ մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով թուրք գործիչ Բեսե Հոզաթի հայտարարությունը:
«Մենք չենք կարող չարձագանքել նման հայտարարություններին: Մենք ակտիվորեն հանդես ենք գալիս հայ-քրդական հարաբերությունների, անգամ՝ համագործակցության օգտին: Բայց պետք է հաշվի առնենք, որ ոչ բոլոր քրդերն ունեն այդ կարծիքը»,- ասել է Մանոյանը:
Նշենք, որ KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ) կին համանախագահ Բեսե Հոզաթը ասել է, թե Թուրքիայում պաշտոնական պետությունից բացի կան նաեւ զուգահեռ պետություններ՝ օրինակ բերելով, որ Գյուլենի շարժումը զուգահեռ պետություն է։ «Հրեական լոբին, ազգայնական հայերը եւ հույները նման մեկական զուգահեռ պետություններ են»,-ասել էր քուրդ կին զինյալը՝ պնդելով, թե այդ զուգահեռ պետությունները Թուրքիայում ժողովրդավարություն հաստատմանը խանգարում են։




























