Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությունից հետո շարունակվում են ինտերնետում հայտնվել իշխանությունների ներկայացուցիչների եւ գործարարների հեռախոսային ձայնագրությունները։ Այս անգամ ինտերնետում է հայտնվել Թուրքիայի վարչապետի դստեր՝ Սումեյե Էրդողանի եւ իշխանությունների հետ մտերմությամբ հայտնի գործարար Լտիֆ Թոփբաշի հեռախոսային ձայնագրությունը։
Թուրքական Ankarahaber կայքի փոխանցմամբ՝ ինտերնետում հայտնված հեռախոսազրույցում խոսում են Իզմիր նահանգի Ուռլայի շրջանում կառուցվող առաձնատների մասին։ Հեռախոսազրույցում Սումեյե Էրդողանը գործարար Լաթիֆ Թոփբաշին ասում է, թե մայրիկի հետ նայել են առաձնատների նախագծերը եւ հավանել են առջեւի մեկ եւ հետեւում գտնվող առանձնատներ, սակայն դրանց մեջ ցանկանում են փոփոխություն անել։ Գործարարը պնդել է, թե նման բանը էլ-փոստի կամ հեռախոսի միջոցով պետք չէ ասել՝ շեշտելով, թե երեկոյան կայցելի նրանց տուն։
Նշենք, որ հիշյալ գործարարին նախատեսել էին ձերբակալել «Մեծ կաշառք» գործողության 2-րդ ալիքին, սակայն դատախազներին հեռացնելուց հետո այդ որոշումը չեղյալ է հայտարարվել։




























