Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուսթաֆա Սարըգյուլը տարիներ առաջ անօրինականություններ է կատարել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետերի թեկնածուներին ներկայացնելու ժամանակ հայտարարել է, թե Ստամբուլի քաղաքապետի CHP-ի թեկնածու Մուսթաֆա Սարըգյուլը ժամանակին Շիշիլիի քաղաքապետարանում անօրինականություններ է կատարել՝ աչք փակելով շինարարություն իրականացնող հայտնի ընկերության անօրինական գործունեության վրա։ Էրդողանը նաեւ ներկայացրել է փաստաթղթերի մի փաթեթ, որտեղ, ըստ Էրդողանի, գտնվում են իր ասածների ապացույցները։
Նշենք, որ Մուսթաֆա Սարըգյուլի հեղինակությունը վերջին շրջանում կտրուկ բարձրացել է Էրդողանի կուսակիցների կողմից կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնվելու հետեւանքով։




























