Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցությունը դիմել է Գլխավոր դատախազությանը` կոչ անելով «հակակառավարական գործողությունների հակասահմանադրական գործողությունների հետաքննություն անցկացնել եւ իրավական գնահատական տալ, ինչպես նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել», հայտնում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով  Ռեգիոնների կուսակցության մամուլի ծառայությունը:

Տարածված հայտարարության մեջ մասնավորաբար ասվում է, որ «ընդդիմության առաջնորդներ Յացենյուկի, Կլիչկոյի եւ Տյագնիբոկի` սեփական կողմնակիցների գործողություններից անմասն մնալու փորձերն անշնորհք փորձեր են`  քաղաքական, բարոյական եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու»:

Հայտարարության մեջ ցուցարարներին նաեւ համեմատել են Գերմանիայի նացիստների հետ: