Կիեւի Անկախության մայդանում դրված տոնածառի կաղապարից կախված են գտել Ուկրաինայի Վոլինի մարզի բնակչին:

Երկուշաբթի ժ. 11.00-ին 102 հատուկ գծով ահազանգ է ստացվել, որ Անկախության Մայդանի ամանորյա տոնածառի վրա կախված տղամարդ է հայտնաբերվել, հայտնում է « Ինտերֆաքս-Ուկրաինան»` վկայակոչելով Կիեւի ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայությանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Պարզվել է տղամարդու ինքնությունը` Վոլինի մարզի բնակիչ`1958թ. ծնված: Ներկայումս մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: