Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում  հունվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մոսկվիչ-Կոմբի»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը` նույն գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Մխիթար  Սուքիասյանը,   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ  մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: