Հունվարի 25-ին, ժամը 09.20-ի սահմաններում, մի քաղաքացուց հիվանդանոց ահազանգ է ստացվել, որ եղբոր տունը պատված է ծխով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 09.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծխախեղդ վիճակում շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1962 թ. ծնված Մանվել  Բայաթյանի   դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մ. Բայաթյանը մահացել է տան ննջասենյակի փայտավառարանի թերայրման հետեւանքով առաջացած ծխի հետեւանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: