Երեք ցուցարարներն ու Կիեւի ոստիկանությանն աշխատակիցը որսորդական փամփուշտներով են սպանվել, հայտարարել է Կիեւի դատախազությունը:
«Հետաքննության այս փուլում արդեն քննությունը բացառում է նման զենքի կիրառումը իրավապահների եւ ներքին զորքերի կողմմից», - ասել է դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Խարլովը:
Նա նաեւ պնդում է, թե փորձաքննության արդյունքները բոլոր հիմքերը տալիս են ենթադրելու, որ մարդկանց կրակելու փաստերը «անհայտ անձանց նպատակամղված գործողության արդյունքն են, որոնք ուղղված են իրավիճակի ապակայունացմանը, հասարակության մեջ, բողոքական տրամադրությունների հրահրմանը»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դրանք արտակարգ իրավիճակների քննության նախնական տվյալներն են` կապված Ուկրաինայի մայրաքաղաքում հունվարի 22-25-ին հրազենային վերքերից մարդկանց մահվան դեպքերի հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:




























