Կանադայի արեւելյան Քվեբեկ նահանգի Սանտ Ադել քաղաքի հարեւանությամբ գտնվող մայրուղում ուժեղ ձյան եւ մերկասառույցի պատճառով բախվել են միանգամից 40 մեքենաներ: Ըստ պաշտոնական տվյալների` 32 մարդ տուժել է: Նրանցից յոթը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Հաղորդվում է, որ հրշեջները հատուկ հիդրավլիկ սարքեր են կիրառել փրկարարական աշխատանքների ժամանակ` մարդկանց ճզմված մեքենաներից դուրս բերելու համար:
Մայրուղու երթեւեկությունը մի քանի ժամ դադարեցված է եղել երկու կողմից էլ, որի հետեւանքով զուգահեռ գոտիներում բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել:




























